Արծվաշենը պետք է վերադառնա Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, ինչպես նաև սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան պետք է հիմնված լինի 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրի վրա»։
Այս մասին ՀՀ վարչապետը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում։
«Սա նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են այն ըմբռնմամբ, որ Հայաստանի Հանրապետության տարածքը ճշգրիտ այնքան է, ինչքան եղել է ՀՍՍՀ-ի տարածքը և Ադրբեջանի տարածքը ճշգրիտ այնքան, ինչքան եղել է ԱՍՍՀ-ի տարածքը։
Ալմա-Աթայի հռչակագիրը հենց դա էլ ասում է, որ Խորհրդային Միությունը փլուզվեց և խորհրդային այն հանրապետությունները, որոնք միացել են Ալմա-Աթայի հռչակագրին, իրենք իրենց տարածքներով ձեռք են բերում անկախություն և խորհրդային պետությունների միջև ունեցած ադմինիստրատիվ սահմաններ դառնում են պետական սահմաններ»։
Տեսանյութը ստորև