Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. կարկուտը պատել է Սպիտակի ոլորաններն ու Ջրաշեն գյուղը
Shamshyan.com-ը գրում է․ Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։
Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղացած կարկուտն ամբողջությամբ պատել է Սպիտակի ոլորաններից մինչև Ջրաշեն գյուղը։
Քանի որ ճանապարհը պատվել է կարկուտով, տրանսպորտային միջոցների համար դժվարություններ են առաջացել։
![](https://socialblog.am/wp-content/uploads/2023/09/karkut.jpg)