Բագրատ Գալստանյանի ելույթի ժամանակ մարդիկ խմբերով լքել են հրապարակը
Ինչպես հայտնի է, Բագրատ Գալստանյանը կրկին հանրահավաք էր հրավիրել, որին նախորդ երկու հանրահավաքների համեմատ անհամեմատ ավելի քիչ մարդ էր մասնակցում:
Գալստանյանը ելութ է ունեցել, խոսել իրենց առաջիկա անելիքների մասին:
«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը արձանագրել է, որ նրա ելույթի ժամանակ մարդիկ խմբերով լքել են հրապարակը: Նրանց խոսակցություններից պարզ է դարձել, որ հիասթափված են Գալստանյանից, քանի որ նա, ըստ էության, ոչ առաջնորդի կարողություն ունի, ոչ էլ կարող է որևէ արդյունքի հասնել: