Արա Կազարյանն ու Մհեր Բաղդասարյանը` «Օձի լեզու» հաղորդման շրջանակներում անդրադարձել են Արա Մարտիրոսյանի մահվան դեպքին։
«Ցավոք սրտի ինքը էն մարդն էր, ով շատ անլուրջ էր վերաբերվում ինքը իրեն և իր առողջությանը նայում էր մատների արանքով, որովհետև վերջին մեծ ելույթը՝ Մոսկվայի էդ համերգը, որին մասնակցում էին նաև շատ անուններ, իմ հստակ տեղեկության համաձայն, բժիշկները նրան արգելել էին մեկնել, որովհետև ասել էին, որ էս առողջական վիճակով անգամ ինքնաթիռ նստելը վտանգավոր է։
Ցավոք սրտի, Արա Մարտիրոսյանը վառեց ինքն իրեն բեմի վրա, և ես կարծում եմ, որ էս դեպքը պետք ա լինի բոլորի համար ականջի օղ, բոլոր այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում են և չեն կարողանում հասկանալ էն կարևորագուն փաստը, որ իրենք սիրված են հազարավոր մարդկան կողմից ու նաև պատասխանատվություն ունեն էն մարդկանց առաջ ովքեր երկրպագում են իրենց ու իրենց ներկայացրած արվեստը։
Էս շատ կարևոր մշակույթ ա, որը պիտի գա յուրաքանչյուր հայտնի մարդու գիտակցության մեջ։ Ես կարծում եմ, որ էս դեպքից հետո շատ հայ հայտնիներ պետք ա հետևություններ անեն»,- նշել է Արան: