Գաղտնալսման հեղինակ Էլենը Չինարի գյուղից է
Պարզվում է Էլեն Աղասյանը, ով ցանկացել է հյուրանոցի սենյակի առաստաղը ծակելու միջոցով գաղտնալսող սարք դնել Բագրատ Սրբազանին գաղտնալսելու համար, Տավուշի մարզի Չինարի գյուղից է:
Էլեն Աղասյանը՝ Հեղինե Աղասյանն է Չինարիի դպրոցի պատմության ուսուցչուհի Հրածին Ապերյանի, Սերոժ Աղասյանի դուստրը:
Հեղինեն Երևանում Խաչատուր Աբովյանի մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ՊՆ-ում, այնուհետեւ մտել է ԱԱԾ:
Նրան ճանաչողներն ասում են, որ նա վերջին տարիներին դարձել է ֆինանսապես ինքնաբավ, ապրում է բավականին բարեկեցիկ կյանքով, սիրում է շրջագայել: Ամենազարմանալին այն է, որ Բագրատ Սրբազանն այս ընտանիքին աջակցել է բազմիցս, երբ Հեղինեի մայրը բուժվում էր քաղցկեղից:
Հովանավորել է նաեւ Հեղինեին ուսման վարձավճարի հարցում: Չինարեցիների համար նրա` «ժուչոկ» տեղադրելու մասին լուրը ցնցող ու անսպասելի է եղել:
Իրինա Վանյան