Գիտնականները պարզել են, թե մարդիկ ինչ են զգում մահվանից հետո

Մահվանից հետո մարդիկ գիտակցում են, որ մահացել են եւ հասկանում են, թե ինչ Է տեղի ունենում շուրջը: Այդ մասին հայտարարել են Նյու Յորքի համալսարանին կից Langone բժշկական դպրոցի (NYU Langone School of Medicine) գիտնականները:

Հետազոտողների խոսքը փոխանցել Է LiveScience ինտերնետ-հրատարակությունը: Բժիշկները մահը որոշում են սրտի կանգի պահով. արյունը դադարում Է ստացվել ուղեղում, ինչը հանգեցնում Է դրա աշխատանքի գրեթե վայրկենական դադարեցման: Վերջին հաշվով ուղեղի բջիջներն սկսում են մահանալ, բայց դրա համար կարող Է մի քանի ժամ պահանջվել կլինիկական մահվանից հետո, կարծում Է հետազոտության ղեկավար Սեմ Փարինան:

Նաեւ, ինչպես հաղորդվում Է, մարդու գիտակցությունն անմիջապես չի անջատվում սրտի բաբախումը դադարելուց հետո: Մարդիկ «մահվան առաջին փուլում» կարող են դեռ գիտակցության ինչ-որ նշաններ դրսեւորել: Դրա Էական ապացույցն այն դեպքերն են, երբ սրտի կանգ ապրած մարդիկ կարողացել են մանրամասնորեն նկարագրել, թե ինչ Է տեղի ունեցել շուրջը կլինիկական մահվանից հետո:

«Նրանք կարող են պատմել, որ իրենք տեսել են բժիշկներին եւ բուժքույրերին աշխատելիս եւ լսել են նրանց խոսակցությունները. փաստեր, որոնք նրանք այլապես չԷին կարող իմանալ»,- նշել Է Փարինան: Ինչպես հայտարարել Է հետազոտողը, այդ հիշողությունները հաստատել են նաեւ բժիշկները՝ զարմանալով այն բանից, որ իրենց հիվանդները, որոնք, ըստ Էության մահացած են եղել, հիշել են այդ բոլոր մանրամասները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: