Այսօր կենտրոնական հավաքակայանում կրկին անցուդարձն ակտիվ էր․ բանակ ճանապարհեցին 2024 թվականի ձմեռային զորակի վերջին մասնակիցներին։ Նրանց ճանապարհելու եկած հարազատները, ընկերները հուզված էին․ պինդ գրկախառնվում էին, արտասվում, բայց և փորձում ուրախությամբ ճանապարհել իրենց զինվորներին։
«Տղայիս՝ Հրանտ Սարգսյանին այսօր ճանապարհում եմ բանակ։ Ճիշտ է, նա 2 տարի ուշացել է ԱՄՆ-ում ապրելու պատճառով, բայց այսօր նա որոշում է կայացրել՝ մեկնել բանակ ու ծառայել հայրենիքին, որի համար ես հպարտ եմ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց նորակոչիկի հայրը և շարունակեց․
«Ցանկանում եմ մեր նորակոչիկներին բարի վերադարձ։ Թող լինեն պինդ ամուր։ Մենք էլ, որպես հայր, իրենց կողքին ենք․․․ Ձեզ բարի ծառայություն, տղերք ջան»,- ասաց նա։
Մեկ այլ նորակոչիկի ծնող էլ նշեց, որ սրտանց բարի վերադարձ է մաղթում հայ զինվորին և ցանկանում է, որ խախանդ լինեն մեր պոստերը։
Մանրամասները՝ տեսանյութում