Դերասանուհի Ռոզա Դավթյանը վիրահատության է ենթարկվել
Դերասանուհի Ռոզա Դավթյանն ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ խոսել է վահանաձև գեղձի վիրահատության մասին։
Տեսանյութում դերասանուհին պատմում է, թե ինչպես է պատահական մի օր հայելու մեջ նկատել, որ պարանոցի վրա ունի ուռած հատված, նա դիմել էր հիվանդանոց, որտեղ պարզ է դարձել, որ դերասանուհին վահանաձև գեղձի վրա ունի 4 սմ հանգույց, որը կարող էր հեռացվել երկու տարբերակով՝ վիրահատության կամ աբլացիայի։
Ռոզան ընտրել է երկրորդ տարբերակը։