«Եթե Հայաստանի ղեկավարությունը լսեր ինձ, պատերազմի կարիք չէր լինի». ինչ նկատի ունի Ալիևը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ստեփանակերտի ռազմական շքերթի ժամանակ և անդրադարձել Հայաստանին, 44-օրյա պատերազմին և հայ-ադրբեջանական հարաբերություններին։
«Եթե Հայաստանի ղեկավարությունը և նրա թիկունքում կանգնած որոշ արտաքին ուժեր այն ժամանակ և այսօր լսեին իմ խոսքերը, ղարաբաղյան երկրորդ պատերազմը չէր լինի։
Ես բազմիցս ասել եմ՝ դիմելով Հայաստանի ղեկավարությանը. եթե չլքեք մեր հողերը, դեմ առ դեմ կհանդիպեք մեզ հետ մարտի դաշտում», – ասել է Ալիևը։