«Ես տեսել եմ դժոխքը, տեսել աշխարհի վերջը». Հունան Թադևոսյան
ԱՀ ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Հրաժեշտի խոսքեր գրել չեմ սիրում։
Հիմա էլ երկար չեմ պատմի սեպտեմբերի 19-ից սկսած` տեսածիս ու ապրումներիս մասին։ Ես տեսել եմ դժողքը, տեսել աշխարհի վերջը։ Այլ բառեր մտքիս չեն գալիս։
Ես Արցախից դուրս կյանքս չէի պատկերացնում։ Ճամպրուկս հավաքելու պահին միայն հասկացա, որ ստիպված պիտի լքեմ տունս, ինձ հարազատ թաղամասն ու քաղաքը, որտեղ ապրել եմ կյանքիս լավագույն տարիները։
Մենք իրար հրաժեշտ տվեցինք Եղբայրական հուշահամալիրում։ Ճանապարհները բաժանվեցին, փոխարենը մնաց հին ու բարի ժամանակների հիշողությունը։
Ես անվտանգ հասել եմ Երևան։
Շնորհակալ եմ Հայաստան
Գորիսի կամավորներին, իմ սրտացավ ընկերներին, մեր բարեխիղճ հայրենակիցներին` գրկաբաց ընդունելու համար»։