Երազներ որոնք, չի կարելի անտեսել
Երազներ տեսնում են բոլորը, բայց քչերն են նշանակություն տալիս այդ ամենին: Երազների միջոցով ենթագիտակցությունը մեզ հուշումներ է ուղարկում: Կան երազներ, որոնք պետք չէ անտեսել:
Նման երազներից են`
- Ատամների կոտրվելը կամ ընկնելը
Նման երազները խոսում են այն մասին, որ համարձակության ու ինքնավստահության պակաս ունեք: Ատամները հեղինակության ու ուժի սիմվոլն են, իսկ կորցնել ատամները նշանակում է կորցնել այդ հատկանիշները:
- Թռչելը
Թռիչքը երազում ազատություն է խորհրդանշում: Դուք վերջապես ազատվել եք մարդկանցից կամ հանգամանքներից, որոնք ձեզ զրկում էին ազատությունից: Սակայն նման երազը կարող է ձեզ հուշել նաև այն մասին, որ կորցրել եք սեփական կյանքի վերահսկողությունը:
- Քննություն հանձնելը
Եթե երազում քննություն եք հանձնում, ապա նշանակում է, որ կենտրոնացած եք որևէ հարցի վրա: Եթե չեք կարողանում պատասխանել հարցերին, ապա շատ եք սիրում ինքնաքննադատությամբ զբաղվել: Քննության թեման կամ առարկան, որից քննություն եք հանձնում, կարող է մատնանշել ոլորտը, որին վերաբերում է երազը:
- Ընկնելը
Դուք վախենում եք կորուստներից կամ ձեր կյանքում կան արժեքներ, որոնք չեք ցանկանում կորցնել: Վախենում եք ձեզ խոստովանել ձեր զգացմունքների մասին:
- Մահանալը
Եթե երազում մահացել եք, ապա լավ նշան է, քանի որ այն խոսում է ձեր ներքին փոփոխությունների մասին: Եկել է ժամանակը գլոբալ փոփոխությունների համար:
- Փախուստը
Եթե երազում փորձում եք փախչել մեկից կամ ձեզ վրա հարձակվում են, ապա այս երազը խոսում է խնդիրների մասին, որոնց մասին վախենում եք խոստովանել ինքներդ ձեզ: Երազում կենդանիների առկայությունը խոսում է ձեր բնավորության այն ասպեկտների մասին, որոնցից ինքներդ եք վախենում: Նման երազները կարող են հուշել այն մասին, որ ձեզ դժվար որոշում է սպասվում ընդունել: