Երեխան ընկել է 13-րդ հարկից
Լենինգրադի մարզում 11-ամյա աղջիկը հոսպիտալացվել է 13-րդ հարկի պատշգամբից ընկնելուց հետո։ Այս մասին հայտնում է REN TV-ն:
Ընկնելուց հետո բժիշկներն արագ ժամանել են դեպքի վայր և տուժածին հոսպիտալացրել:
Այս պահին երեխան գտնվում է բուժհաստատությունում, նրա վիճակը գնահատվում է ծանր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ աղջկա մոտ ախտորոշվել է աջ և ձախ ազդրի կոտրվածք։
Թե ինչ հանգամանքներում է աղջիկն ընկել 13-րդ հարկից, չի հաղորդվում: Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները: