Երեկ զոհված Վաչագան Վարդանյանը 8 ամսվա ծառայող էր, համեստ ու խելացի տղա էր
Երեկ Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով զոհված Վաչագան Վարդանյանը Շիրակի մարզի Լանջիկ համայնքից էր։
8 ամիս առաջ էր մեկնել զինվորական ծառայության։
Նա ընտանիքի ավագ զավակն էր, համեստ ու խելացի տղա էր։ Ուներ փոքր քույր ու եղբայր։
ՀԻշեցնենք, որ երեկ Վարդենիսի սահմանին երեք զինծառայող է զոհվել ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով՝ Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը, Վաչագան Սարոյի Վարդանյանը։