Երևանում Honda-ի վարորդը վրաերթի է ենթարկել ինքնագլորով շրջող 13-ամյա տղային. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ սետեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 21:30-ի սահմաններում Արագածի 94 տան հարևանությամբ Երևանի բնակիչ 62-ամյա Մարինե Պ.-ն իր վարած Honda մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարող 13-ամյա Գևորգ Մ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամաել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռոբերտ Ասատրյանն ու Սամվել Պողոսյանը:
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: