Երևանում խանութներից մեկի պահեստային հատվածում հայտնաբերվել է տնօրենի դին․ ով է նա
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 01 խումբը ահազանգել ՀՀ Ներքի գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Պուշկին փողոցի 37 հասցեում գործող «Աքաղաղ» խանութ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի տեղակալ Հովսեփյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված խանութի պահեստային հատվածում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 70-ամյա Հարություն Սողոմոնյանի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ գլխի շրջանում վնասվածքը առաջացել է ուշագնացության արդյունքում՝ ընկնելու հետևանքով:
Դեպքի փաստով Քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածը «Աքաղաղ» խանութի տնօրենն էր: