Թշնամին գիշերը ուժի կուտակում էր իրականացնում (Տեսանյութ)
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, «Ճակատագրական հանգրվան» խորագրով Ստեփանակերտ- Երևան տեսակամուրջի ժամանակ նշեց հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր Արցախի ԱԺ-ն երկրի նոր նախագահ է ընտրելու:
Հարցին, եթե Արցախում ձեւավորվի վարչակազմ, որն ընդդիմախոսում է Երեւանի վարչակազմին, արդյոք որոշակի վտանգներ չեն առաջանա՞:, նա պատասխանեց.
«Նախ, Արցախի 95 տոկոսն է ընդդիմախոս Հայաստանի իշխանությանը: Այստեղ կա խորքային խնդիր. Արցախի իշխանությունն ասում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանի իշխանությունն ասում է, որ կարող է լինել»:
Տեսանյութը ստորև