Ի՞նչ Պապ, դու քեզ Քաջ Նազարի, Փանջունու ու Վասակի հետ համեմատիր. Ռուբեն վարդապետ Զարգարյան
Եթե Հայ առաքելական եկեղեցին, հոգևորականները խոսում են երկրում առկա խնդիրներից, ասում, որ իշխանությունը արհեստական հակադրության մեջ է դնում պետությանն ու հայրենիքին, բաժանում սևի ու սպիտակի, նշանակում է, թե քաղաքականությա՞մբ է զբաղվում։
Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձի հետ կապված միջադեպին, երբ Հանրային Հ/Ը հրաժարվեց այն հեռարձակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքից առաջ, Հայր Սուրբը կարծիք է հայտնել, որ այս ամենը տեղավորվում է Եկեղեցու դեմ արշավի շրջանակներում, իշխանությունն ուզում է Հայ առաքելական եկեղեցու դերը հավասարացնել այլ կրոնական կազմակերպությունների կարգավիճակին։
Տեսանյութը ստորև