Ինչ են հրահանգել ՔՊ-ականներին, որ Լուլուն առարկել է
Hraparak.am-ը գրում է․ Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հրապարակել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի ՝ կուսակցության «չաթում» ծավալված երկխոսությունից պատառիկ, որը ցույց է տալիս, որ պատգամավորը առարկություն է դրսեւորում «վերեւից» իջեցրած հանձնարարականը կատարելու մասով։ Մասնավորապես, Բադալյանը, գրել է․
«Անկեղծ՝ ինչ ասեք, անեմ, բացարձակ խնդիր չկա, բայց արժի՞, որ պատգամավորներն էդպես անեն։
Պարզ ա, չէ, որ մենք իր զինվորներն ենք, ապացուցելու կարիք կա՞», ապա առաջարկել՝ միգուցե հարցնենք, իսկ ով է ձեր թեկնածուն, ի պատասխան Արայիկ Հարությունյանն ասում է․«Դա, էլ չի խանգարի»։
Մենք պարզեցինք, որ իշխանական պատգամավորներին էլ են հանձնարարել՝ Ֆեյսբուքի իրենց էջերում տեղադրել Նիկոլ Փաշինյանի լուսանկարը՝ «Լեգիտիմ վարչապետ» կից գրառմամբ։
Ի դեպ, Բադալյանը իր էջում մինչ օրս չի տեղադրել Փաշինյանի լուսանկարը, ինչպես արել են բազմաթիվ ՔՊ-ականներ։