Ինչ էր կատարվում համալիրում՝ Թաթուլի համերգի ժամանակ

Ինչ էր կատարվում համալիրում՝ Թաթուլի համերգի ժամանակ

Bavnews-ը գրում է․ Ապրիլի 19-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ երգիչ Թաթուլի համերգը։

Տոմսերի արժեքըները սկսվում էին՝ 5000-ից մինչև 30․000 դրամ։ Մարզահամերգային համալիրում բոլոր տեղերը զբաղված էր, ասեղ գցելու տեղ չկար, տպավորություն էր, որ ազգի կեսը մարզահամերգային համալիրում էր՝ Թաթուլի համերգին։

Համերգին Թաթուլի հետ դուետներով հանդես են եկել երաժշտական ասպարեզից նրա ընկերները։ Նրանց թվում էին Նանան, Վլեն, Կամո Սեյրանյանը, DJ Davo-ն, Մարի Կիրակոսյանը, Գագիկ Ստեփանյանը և այլոք։

Թաթուլ Ավոյանի համերգը նվիրված էր նրա 60-ամյակին՝ «Թաթուլ և ընկերներ» խորագրով։

Տեսանյութը ստորև