Ինչ չի կարելի անել, երբ մութն արդեն ընկել է. Մտապահեք այս 3 կետերը

Օրվա մութ ժամերը առանձնահատուկ են, ու մեր նախնիները մեծ ուշադրություն էին դարձնում տվյալ ժամերին: Մթությունը վախեցնում է իր անհայտությամբ ու անորոշությամբ, ու կան բաներ, որոնք պետք չէ անել արևի՝ մայր մտնելուց հետո:

Պարզվում է, կան գործեր, որոնք պետք է հետաձգել՝ ձեր իսկ ապահովության համար: Ինչ չի կարելի անել մութն ընկնելուց հետո

Վիճել

Արևի մայր մտնելուց հետո ցանկալի է խուսափել տանեցիների ու այլ մարդկանց հետ վեճերից:

Անգամ եթե կոնֆլիկտը սուր է, միևնույնն է, թողեք քննարկումը հաջորդ օրվա կամ էլ փորձեք հաշտության գալ՝ առանց վեճերի: Փորձագետները վստահեցնում են, որ երեկոյան վիճելուց հետո ձեզ մոտ կարող է անքնություն ու տագնապի զգացում առաջանալ:

Մազեր կտրել

Զերծ մնացեք մութ ժամերին մազերը կտրելուց, ներկելուց ու սանրվածքներ անելուց: Մազերը դիմակներով խնամելը խնդիր չէ, բայց մի արեք ոչ մի բարդ մանիպուլյացիաներ: Այլապես կարող եք տուն բերել դժբախտություններ ու վատացնել առողջությունը:

Սուր առարկաները սեղանին և լվացարանի մեջ կեղտոտ ափսեներ թողնել

Տանտիրուհիները պիտի սովորություն դարձնեն սեղանից սուր առարկաները հավաքելը, նաև կեղտոտ ափսեները լվանալը: Մասնագետները պնդում են, որ սա շատ վտանգավոր է, և դրա հետևանքով կարող է տանը բացասական էներգետիկա լցվել: