Այսօր՝ ժամը 14:15-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայողները Երևանյան լճում՝ լճի և գետի միացման հատվածում, հայտնաբերել են որոնվող 2012 թվականին ծնված Մայա Վորյատկինայի դին և դուրս բերել ափ։
ArmLur.am-ը դեպքի վայրում արձանագրել է փրկարարների աշխատանքը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: