Լիկա Մեսրոպյանը նախկին սկեսուր-սկեսրայրի հետ կադրեր է հրապարակել
Starnews-ը գրում է․ Ամուսնալուծությունից հետո Լիկա Մեսրոպյանն ու Խորեն Լևոնյանը կարողացել են ջերմ հարաբերություններ պահապանել և համատեղ զբաղվում են իրենց որդու դաստիարակությամբ։
Լիկայի հրապարակումներից կարելի է հասկանալ, որ բարիդրացիական հարաբերությունները պահպանվել են նաև իր և Խորենի ընտանիքի անդամների միջև։
Օրերս Լիկան ինստագրամյան իր էջի story բաժնում նոր լուսանկար է հրապարակել նախկին սկեսուր-սկեսրայրի և տեգրոջ՝ Արսեն Լևոնյանի հետ։
Նշենք, որ նրանց ամուսնալուծության լուրերը պտտվում էին տևական ժամանակ, սակայն Լիկան փորձում էր հերքել դրանք՝ ասելով.
«Արդեն սովորել ենք, որ պարբերաբար նման խոսակցություններ են տարածվում: Նորմալ եմ վերաբերում դրան, բնական է, որ պետք է բացասական խոսակցություններ տարածվեն, թեև արդեն հետաքրքիր չէ: Մեկ տարի առաջ էլ էին նման բան ասում»։