Լյարդի N1 միջոցը․ Այս հիանալի աղցանը կօգնի մաքրել լյարդը
Առողջություն պահպանելը հեշտ գործ չէ։ Ժամանակի ընթացքում մեր օրգանները և մարմնի գործառույթները վատանում են, ինչը հանգեցնում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են հաստ աղիքի խցանումը: Երբեմն շատ ճարպ կարող է կուտակվել լյարդում, ինչը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում, որոնք, անշուշտ, ազդում են ընդհանուր առողջության վրա:
Բարեբախտաբար, կա մի բնական բաղադրիչ, որը կարող է օգնել ձեզ: Խոսքը ճակնդեղի մասին է: Բազուկով այս աղցանը կարող եք պատրաստել ամեն օր և ուտել, դրանով իսկ մեծ օգուտ տալով ձեր օրգանիզմին:
Աղցանը պատրաստելու համար անհրաժեշտ կլինեն հետևյալ բաղադրիչները. 2-3 ճակնդեղ, 2 սոխ, ձիթապտղի յուղ, քացախ, աղ՝ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը. Ճակնդեղը մաքրել և եռացնել ջրի մեջ՝ մի պտղունց աղով, ապա մանր կտրատել ու դնել ամանի մեջ։
Այնուհետև սոխը մանր կտրատել և խառնել ճակնդեղի հետ, ապա ավելացնել ձիթապտղի յուղն ու քացախը և աղը՝ ըստ ճաշակի։ Թողեք մեկ ժամ և դրանից հետո կարող եք վայելել նրա համը։ Այս հիանալի աղցանը կմաքրի հաստ աղիքն ու լյարդը։