Լուսանկարներ՝ երեխայի մարմինը հայտնաբերելու վայրից
«Հրապարակ»-ի ձեռքի տակ են հայտնվել Մարմարիկ գետում խեղդված 2-ամյա Տիգրանին հայտնաբերելու լուսնկարները։
Ավելի վաղ գրել էինք, որ 20 օր տեւած որոնողափրկարարական աշխատանքներից հետո այսօր հայտնաբերվեց Մարմարիկ գետում հայտնաբերվեց 2-ամյա Տիգրանի անշնչացած մարմինը։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեխայի մարմինը հայտնաբերվել է ամբողջական վիճակում, մասնատված չի եղել։
Փրկարարները Մարմարիկ գետում երեխային որոնում էին մայիսի 4-ից սկսած։ ՆԳՆ-ից հայտնեցին, որ երեխայի մարմինը գտել են Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ։
