Ծնողները չորս երեխաներին թողել են առանց էլեկտրականության տանը և մեկնել արտերկիր
Կրասնոյարսկի երկրամասի Եմելյանովսկի շրջանում ծնողները երեխաներին թողել են առանց էլեկտրականության տանը և մեկնել արտերկիր։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ տարածաշրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
Առանց հսկողության մնացած երեխաների մասին ոստիկանությունը տեղեկություն է ստացել մտահոգ հարևաններից: Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են չորս երեխայի, որոնցից ավագը 15 տարեկան էր։
Հետաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ անչափահասների ծնողները գումար աշխատելու նպատակով մեկնել են Աբխազիա։
Նրանք իրենց հետ տարել են հինգերորդ երեխային՝ մեկ տարեկան աղջկան։
Այժմ առանց հսկողության մնացած երեխաները գտնվում են մասնագիտացված հաստատությունում։