Կացարանի հրդեհի զոհերից մեկի հայրը, որ մահացավ վթարից, սպասում էր նոր երեխայի ծնունդին
Նոյեմբերի 13-ին Արարատի մարզում վթարի հետևանքով մահացած տղամարդը Կարեն Կևորկովն է:
Նա Ազատ գյուղում՝ զինվորական կացարանում այս տարվա հունվարի 19-ին տեղի ունեցած առեղծվածային հրդեհի հետևանքով մահացած զինվորներից Սերգեյ Կևորկովի հայրն է:
«Ես մարդկայնորեն շոկի մեջ եմ, որ մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ ծնողն է այսպես ողբերգական դեպքով հեռանում կյանքից:
Նա այնքան էր սիրում կյանքը, իր տղային, տիկնոջ հետ երեխայի էին սպասում մեծ ցավը հաղթահարելու համար: Ուղղակի շոկի մեջ եմ, կարեկցում եմ, համբերություն եմ մաղթում այս խորը վշտի դեմ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Կարեն Կևորկովի ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը: