Կեղծ հոգևորականը Երևանում կատարել է ծիսական արարողություն
Տեր Հարությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի այնթապցիներ, տեղեկացնում ենք, որ Գագիկ անունով սույն անձը Այնթապ համայնքում կատարել է ապօրինի ծիսական արարողություն՝ թաղման կարգ:
Վերջինս ներկայանում է որպես սարկավագ, սակայն չունի հոգևոր որևէ աստիճան, որևէ թեմում չի սպասավորում»։