Կորեկաձավար` շաքարային դիաբետի միակ փրկությունը
Կորեկաձավարի շիլան կարգավորում է արյան շրջանառությունը, սրտանոթային համակարգի և լյարդի աշխատանքը, նյութափոխանակությունը, ամրացնում է ոսկորները, ատամները, եղունգները, օգնում է հաղթահարել հոգնածությունը, դեպրեսիան և անքնությունը, նպաստում է ճարպերի այրմանը, թույների, աղային նստվածքների տրոհմանը և հեռացմանն օրգանիզմից։
Կորեկաձավարում պարունակվող ճարպը լիովին յուրացվում է օրգանիզմում, չի պարունակում խոլեստերին, նպաստում է կարոտինի և D վիտամինի յուրացմանը։
Ուռուցքներ. Խառնեք 1-ական ճ/գ կորեկաձավար և կորեկի բույսի ցողունիկ, ավելացրեք 400 մլ ջուր, դրեք կրակին` հասցրեք եռման ջերմաստիճանի, եփեք 15 րոպե։ 1 ժամ թրմեք ջերմապահում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։
Շաքարային դիաբետ. Խմեք 1-ական թ/գ կորեկի ալյուր` օրը 4 անգամ, կատարեք 7 օրը մեկ` առանց ընդմիջումների։
Լեղուղիների խցանում, լեղու խտացում. Կորեկաձավարը եփեք մինչև կիսահում վիճակի հասնի, փաթաթեք լաթով, թրմեք 2 ժամ։ Կերեք 2-3-ական ճ/գ` օրը 3-4 անգամ, առանց լրացուցիչ տաքացման, անհրաժեշտության դեպքում կրկնեք 1 շաբաթից։