Հայաստանում կարմրուկից 2 տարեկան երեխա է մահացել
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանում կարմրուկից 2 տարեկան երեխա է մահացել։
Նախարարի խոսքով՝ երեխան պատվաստված չի եղել։