Հայտնի տաքսիստ Արմանին և իր ընտանիքին դուրս են հանել բնակարանից
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հունիսի 8-ին, Երևան քաղաքի Նիկոլ Դուման փողոցի 1 հասցեի դիմաց էին ժամանել մեծ թվով ոստիկաններ և իրավապահ այլ կառույցների ներկայացուցիչներ։
Նպատակը այն է, որ նույն շենքի 13 բնակարանից վտարեն Երևանի բնակիչ, հայտնի տաքսու վարորդ, 34-ամյա Արման Գալստյանին իր 6 անչափահաս երեխաներին և հղի կնոջը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժային կառույցների մեծ թվով ներկայացուցիչների, այնուամենայնիվ, հաջողվեց շուրջ 10 ժամ տևած փորձերից հետո Ա․ Գալստյանի ընտանիքին հեռացնել բնակարանից։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ա․ Գալստյանը ասում էր․ «Այս տանը ապրել եմ իմ ծննդյան օրվանից միչև օրս։ Ես հայրիկիս երկրորդ կնոջ երեխան եմ, իսկ առաջին կնոջից, ով 82 տարեկան է և բնակվում է ԱՄՆ-ում, ունի երկու երեխա՝ 67 և 68 տարեկան տղա և աղջիկ։
2004 թվականին հայրս մահացել է, սակայն իմ մայրիկի հետ զագսով ամուսնացած չի եղել, այլ զագսով ամուսանացած է եղել առաջին կնոջ հետ, դրա համար էլ տունը ապօրինություններով անցել է առաջին կնոջն ու նրա ժառանգներին։
Ոստիկանական մեծաթիվ ուժերով եկան և առավոտ 10-ից միչև երեկոյան 7-ը մենք վիճեցինք, սակայն ի վերջո ստիպված էինք դուրս գալ։
Երեխաներս սթրեսի մեջ էին, քանի որ ոստիկանական մեծաթիվ ուժեր էին եկել։ Մենք տեղափոխվեցինք մեր բարեկամի տուն, սակայն ես պատրաստվում եմ ի լուր աշխարհի ներկայացնել, թե ինչ ապօրինություններ են տեղի ունենում մեր նկատմամբ»։