ՀԱՊԿ-ը պատասխանել է Փաշինյանին
«ՀԱՊԿ-ը Հայաստանում իր պատասխանատվության ոլորտը համարում է ՀՀ ինքնիշխան տարածքը կարգավորված պետական սահմանների շրջանակում»,- RBC-ին այս մասին հայտնել են կազմակերպությունից։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը կազմակերպությունից պահանջել էր պարզաբանել այս հարցը, հակառակ դեպքում Երեւանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։
Կազմակերպությունը նշել է, որ պատասխանատվության ոլորտի վերաբերյալ ձևակերպումները բավականին բարդ են, և այն ավելի շատ նպատակ ունի ուշադրություն հրավիրել հանրապետությունում տիրող իրավիճակի վրա, քան ստանալ առարկայական պատասխան։
«Համաձայն 2010 թվականի փոխգործակցության սկզբունքների մասին համաձայնագրի, որը ստորագրվել է ՀԱՊԿ-ի կողմից, պատասխանատվության գոտին անդամ երկրների ինքնիշխան տարածքն է:
ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է պետական սահմանը, որը կարգավորված է երկկողմանի հիմքի վրա Հայաստանի և նրա հարևանների միջև», – ասվում է կազմակերպության պատասխանում։