Հատուկ վարժեցրած շները Մարմարիկ գյուղի անտառում փնտրում են անհետացած փոքրիկին
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր վաղ առավոտից փրկարար ծառայության կինոլոգները հատուկ վարժեցրած շներով երեխայի որոնողական աշխատանքները սկսել են նաև Մարմարիկ գյուղի Մարմարիկ գետին հարակից մոտ 4 կմ-անոց անտառում:
Փրկարար ծառայության կինոլոգները Մարմարիկ գետից դեպի անտառ մետ 1 կմ լայնությամբ և 3 կմ երկարությամբ հատվածում կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն թե´ երեխային, թե´կասկածելի իր չի հայտնաբերվել: Կինոլոգները շարունակում են որոնողական աշխատանքները:

