Հոլիվուդյան դերասանը զոհվել է դուստրերի հետ․ ի՞նչ է փոխանցել մահից առաջ
Կարիբյան ծովի տարածքում ողբերգական ավիավթարի հետևանքով զոհվել է հոլիվուդյան դերասան Քրիստիան Օլիվերը։ Հայտնի դերասանի մահը CBS-ին հաստատել են նրա ներկայացուցիչները։ Այս մասին գրում է Հրապարակ-ը։
Ինքնաթիռում երեք ուղևոր է եղել՝ 51-ամյա Քրիստիան Քլեպսերը (դերասանի իսկական անունը) և նրա երկու դուստրերը՝ 10-ամյա Մադիտան և 12-ամյա Աննիկը, ինչպես նաև օդաչուն և ինքնաթիռի սեփականատեր Ռոբերտ Սաքսը։ Նրանք բոլորն էլ մահացել են։
Ոստիկանության տվյալներով՝ նախ դեպքի վայր են ժամանել տեղի ձկնորսներն ու ջրասուզակները, իսկ ավելի ուշ առափնյա պահպանության աշխատակիցները դիերը հանձնել են բժիշկներին։ Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը։
Իր մահից կարճ ժամանակ առաջ Օլիվերն իր Instagram-ում հրապարակել է հետևյալ գրառումը․
«Բարև դրախտի ինչ-որ տեղից: Դեպի հասարակություն և սեր… 2024, ահա և մենք ժամանեցինք»,- գրել է արտիստը՝ մայրամուտին արված ծովափնյա լուսանկարի մակագրության մեջ: