Հրազդանում մեկնարկեց 2024 թվականի ամառային առաջին զորակոչը
Հրազդան համայնքում այսօր մեկնարկեց 2024 թվականի ամառային առաջին զորակոչը:
Հրազդանի զինկոմիսարիատում մասնակցեցի հայրենիքի պաշտպաններին հայոց բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը: Միջոցառման ընթացքում լավագույն բարեմաղթանքներս հղեցի նորակոչիկներին՝ մաղթելով նրանց անփորձանք և խաղաղ ծառայություն:

Սիրելի՛ նորակոչիկներ, այսօր ձեզ է վստահվում հայրենիքի սահմանների պաշտպանությունը: Թող ձեր ուժը, եռանդը և կարողությունները ծառայեն ի նպաստ հայ ժողովրդի և հայոց բանակի:
Աստված պահապան հայ զինվորին և հայոց բանակին:
