Հրապարակվել է Դավիթ Բաբայանի լուսանկարը՝ Ադրբեջանից
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան տեսակցել է Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին։ Տեղեկությունը հայտնում է APA գործակալությունը` հղում անելով ՄԻՊ գրասենյակին։
Նշվում է, որ Ալիևան լսել է Դավիթ Բաբայանին, ուսումնասիրել նրա պահման և բուժման պայմանները։ Նրան ակնոց են տվել, ապահովվել է գրադարանի և տեղեկատվության հասանելիություն։
«Բաբայանին փաստաբան է տրամադրվել։ Նրան օրենսդրական ակտեր են ներկայացվել մայրենի լեզվով, տրամադրվել են նաև ՄԻՊ–ին դիմելու հնարավորությունը բացատրող գրքույկներ»,– ասված է հաղորդագրությունում։