Հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթարից մահացել է Երևանի բնակիչ 24-ամյա Էլեն Իսրայելյանը։ Bavnews.am-ի տեղեկություններով՝ 24-ամյա Էլեն Իսրայելյանը՝ երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 26-ին, ժամը 03։45-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
24-ամյա Էլեն Իսրայելյանը «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան փողոցի շրջանաձև` ժողովրդին հայտնի 15 կվարտալի խաչմերուկի մոտ բախվել է բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում։
24-ամյա Էլենին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։