Մահացել է Լենինականի «Երկաթե լեդին»՝ Դոնարա Հարությունյանը

93 տարեկան հասակում մահացել է Լենինականի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Դոնարա Հարությունյանը, որի ղեկավարման տարիներին այս քաղաքը ծաղկել է։

Լենինականցիների վստահեցմամբ, նա եղել է ղեկավարի դասական օրինակ՝ իր իմաստությամբ, խստապահանջությամբ, կազմակերպչական բացառիկ դիրքով ու ղեկավարելու ունակությամբ։

Նրա ղեկավարման տարիները այս քաղաքի բնակիչները երանությամբ են հիշում՝ սերնդեսերունդ փոխանցելով։ 28 տարեկանում ընտրվելով քաղաքային կոմիտեի 2-րդ քարտուղար` Դոնարա Հարությունյանը 35 տարի աշխատել է Լենինականի քաղաքային կոմիտեում, որից 9 տարին, որպես քաղկոմի առաջին քարտուղար: