Մահացել է Սուրեն Խաչատրյանը

Մահացել է Սուրեն Խաչատրյանը

194 Հիմնական դպրոց-ի ֆեսբուքյան էջը գրում է․

Խորը վշտով հայտնում ենք մեր դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ` ընկեր Սուրենի վաղաժամ մահվան մասին..․

Սուրեն Խաչատրյանը մեր դպրոցի շրջանավարտ էր։ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտն ավարտելուց հետո վերադարձավ հարազատ դպրոց՝ արդեն որպես ուսուցիչ և սիրով ստանձնեց աշակերտներին կրթելու գործը 11 տարի շարունակ։

Իր գործում բանիմաց էր, հանգիստ, կարողանում էր լսել և հասկանալ աշակերտներին, վայելում էր նրանց և դպրոցի կոլեկտիվի սերն ու հարգանքը։

Դպրոցի ողջ անձնակազմը հոգու ցավով սգում է իր երիտասարդ ուսուցչի անժամանակ մահը և կիսում նրա ընտանիքի վիշտը։

Սուրեն Խաչատրյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 22-ին, «Եդեմ» սգո սրահում (Դաշտենցի փող., 68/1 շենք), ժամը 17:30-ից։

Աղոթում ենք նրա հոգու հանգստության և խաղաղության համար։ Լույսերի մեջ մնաս, ընկեր Սուրեն, լավ որդի, լավ ամուսին, լավ հայր ու լավ ուսուցիչ: