Մայրը դասղեկին խնդրել է ուշադիր լինեն. Նոր մանրամասներ ուսանողի մահվան դեպքից
Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17-անյա տղային կյանքից զրկելուց առաջ մայրը զանգահարել է դասղեկին եւ խնդրել ուշադիր լինեն, խնդիր կա, սակայն այլ մանրամասներ չի հայտնել:
ArmLur.am-ի նկարահանող խումբը Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջում է: Զրուցել ենք քոլեջի տնօրենի, սպանված աշակերտի դասղեկ Լիլիթ Համբարձումյանի հետ, որը անձամբ է տղային գտել դանակահարված, խոսեցինք նաև սննդի կետի աշխատակիցների հետ:
Նշենք, որ 2024 թվականի մարտի 12-ին մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ 21-ամյա երիտասարդը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով նա վայր է ընկել, որից հետո տղաները գետնին ընկած վիճակում շարունակել են ոտքերով հարվածներ հասցնել երիտասարդի մարմնին, իսկ 21-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նրան:
Հավաքված անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը դադարել է, հիշյալ 6-7 տղաները դիմել են փախուստի:
Երիտասարդին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն ձեռնարկված անհրաժեշտ միջոցների արդյունքում 17-ամյա երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել։