Մանրամասներ Վեդիի ծննդատանը մոր կողմից նորածին երեխային հիվանդանոցում թողնելու ու փախնելու դեպքից. ինչու է մայրը գնացել այդ քայլին
Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Վեդիի ծննդատանը մոր կողից տղա երեխային լույս աշխարհ բերելու եւ նրանից հրաժարվելու դեպքից։
Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ նորածնի ծնողները ամուսնալուծված են։ Դեպքի մասին իմացել է երեխայի հայրը, որը ներկայացել է հիվանդանոց ու ասել, որ ինքը երեխայի հայրն ու իր երեխային կպահի։
Ավելին,մեզ հասած լուրերի համաձայն, իրավապահները գտել են մորը ու տարել բաժին։
Shamshyan.com-ը գրել էր, Հոկտեմբերի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և Ոստիկանության Արարատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը «Վեդիի» ծննդատանը երեխա է ծնվել, ում մայրը, երեխային թողնելով հիվանդանոցում, հեռացել է՝ ասելով, որ ինքը հրաժարվում է երեխայից: