Մի կնոջ հաջողվեց մտնել Աստծո մոտ և նա ընդամենը մի բան խնդրեց
Մի օր անհանգստացած մայր եկավ Աստծո մոտ և խնդրեց․
– Ես եկել եմ, Աստված ջան, որ մի բան խնդրեմ։ Պաշտպանիր իմ որդուն, թույլ մի տուր, որ հիմարություններ գործի, հատկապես հիմա։ Նա դեռահաս է, ուզում է կյանքում ամեն ինչ փորձել, իսկ ես վախենում եմ, որ սխալ ուղու վրա կկանգնի։
Աստված՝ լուրջ հայացք գցելով կնոջ վրա, հարցրեց․
– Դու համարու՞մ ես, որ ես հոգ չեմ տանում որդուդ մասին։ Դա հենց այն է, ինչով ես զբաղվում եմ․ հոգ եմ տանում բոլորի մասին։
– Հա, բայց․․․ Ես չեմ ուզում, որ նա դառնա իր ցանկությունների գերին։ Չեմ ուզում, որ տառապի կամ վտանգի մեջ հայտնվի։
– Դա կօգնի նրան սովորել, թե նա ինչպես է ուզում ապրել, ինչ է ուզում անել։ Նա է իր ընտրությունների տերը։ Յուրաքանչյուր մարդ այս աշխարհում ունի ընտրության իրավունք, նրանք կամ սովորրում են սեփական սխալների վրա, կամ՝ ոչ։ Դա նույնպես ընտրություն է։
-Բայց ես ուզում եմ նրան հեռու պահել ամեն հնարավոր ցավից։ Ես նույնիսկ ինձ մոտ միշտ ծղոտ եմ պահում, որ եթե հանկարծ սայթաքի, փափուկ տեղ ընկնի։
– Եվ դու ի՞նչ ես ուզում ինձանից, որ նա ուր գնա, ամենուր ծղոտ լինի՞։ Ուզում ես նրան այդ կերպ օգնե՞լ։ Լավ։ Արի, ես քեզ մի բան ցույց կտամ։
Աստված ձեռքով ցույց է տալիս դեպի Երկիր, կինը տեսնում է որդուն։ Նրա շուրջ շատ ծղոտ կա, որը կարծես սահման լինի, իսկ տղան էլ կանգնած է մեջտեղում։ Դեռահասը ուզում է դուրս գալ “բանտից”, բայց նրա մոտ չի ստացվում, նա մի կողմից մյուս կողմ է վազում, բայց նրան ոչ ոք չի օգնում։ Կինը նայում է ու չի հասկանում, թե ինչ է կատարվում։
Այդ ժամանակ տղան այրեց ծղոտը և դուրս եկավ։ Կինը սկսեց գոռալ, որ հիմա կփրկի նրան։ Սակայն Աստված թույլ չտվեց՝ կանգնեցնելով նրան․
– Դու տեսա՞ր, թե ինչպես է ծնողն օգնում երեխային ստանալ այն, ինչ չի կարելի։ Դուք ինքներդ եք առիթ տալիս, ավելի շատ ծղոտ տալիս, որ նրանք այրելու բան ունենան։ Դուք չեք ուզում երեխաներին ընտրության իրավունք տալ։ Եթե դու վախենում ես, որ նա կընկնի, մտածիր, թե ինչ կարող ես անել, որ ոտքի կանգնի, այլ ոչ թե փորձիր խուսափել ընկնելուց։
Վայրէջքներն ու վերելքներն անխուսափելի են։ Եվ ամեն մարդ ունի ազատության իրավունք։ Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում՝ քայլել առաջ թե մնալ նույն տեղում։ Եթե որոշում ես թույլ չտալ երեխային ընկնել, նրան ապահովում ես էներգիայով, և այդ ամենը տանում է դեպի այն, ինչից ամենից շատն ես վախենում։
– Մի՞թե Դու ասում ես ինձ, որ ես չօգնեմ երեխայիս։
– Դու չպիտի տանջես քեզ մշտական տագնապի զգացումով։ Դու կարող ես որդուդ մասին հոգ տանել։ Իսկ ես հետևում եմ բոլորին, ամեն ինչ տեսնում եմ։ Իսկ մնացածը յուրաքանչյուրի հավատի հարցն է։