Նա մնալու տեղ չուներ, առաջարկել եմ բնակվել ինձ հետ. ցավոք նման շնորհակալություն ստացա․ Լիլիթ Սարգսյան
«Հայերը միասին» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շատերն են վերջերս գրում ինձ Անժելա Սարգսյանի ինտերվյուի վերաբերյալ։ Հատկապես իր նշած առաջին 6 դժոխքային ամիսների մասին։ Մեկ-մեկ հավատս չի գալիս թե մարդկանց երևակայությունը, որքան անսահման է, քանի որ նա մնալու տեղ չուներ, ոչինչ չուներ, ես բարի եմ գտնվել, առաջարկել եմ բնակվել ինձ հետ։
Էն մարդիկ ովքեր ապրում են ԱՄՆ-ում, դա կարող են նկարագրել մեկ բառով՝ բինգո։
Քանի որ այստեղ ոչ մեկ իր դարդն ու ցավը չի թողնի ու քեզ կացարանով և ֆինանսով օգնի։ Իմ հետ ապրելու ամիսների ընթացքում հաստատ չէի ասի, որ ինքը դժոխքի միջով է անցել, ես կասեի շատ հեշտ է եղել ամեն ինչ։
Իսկ աշխատանքը երբեք շատ հեշտ չի լինում։ Ցավոք առանց պատճառի նման շնորհակալություն ստացա։ Չեմ մոռանում, երբ առավոտյան գնում աշխատում էի, երեկոյան վերադառնում և անգամ իրեն բացի կացարան տրամադրելուց, նաև ֆինանսապես եմ օգնել։
Ինչևէ Աստված վերևում ամեն ինչ տեսնում է, թող ամենքս ստանանք մեր արածի չափ։ Չեմ չարանում, չեմ էլ ուզում տգեղ արտահայտվել։ Ես իմ լավ գործերը միշտ էլ կշարունակեմ, չնայած բոլոր անշնորհակալներին»։