Ներքին գործերի նախարարությունն օգնությունը պահեստ է մտցրել, չի թողնում աջակցել արցախցիներին
Դերասանուհի Անաիս Սարդարյանն, ով տևական ժամանակ է՝ կամավորական ջոկատ է կազմել և բարեգործություն է սկսել արցախահայերի համար, քիչ առաջ «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ավելի քան 4 բեռնատար օգնություն է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան մտել՝ իրենց իսկ ջոկատին աջակցելու համար, սակայն Ներքին գործերի նախարարությունն արգելք է դրել բեռների վրա և պահանջում է այն տրամադրել իրենց.
«ՆԳՆ-ն փորձում է այդ չորս ֆուռը մտցնել իրենց պահեստ, սպասում ենք իրենց պարզաբանմանը, որից հետո նորից կխոսենք:
4 ֆուռ օգնությունն ուղարկել են ՌԴ-ից բարեգործներ, սակայն այն մեզ չի հասել», – նշեց դերասանուհին: