Նորագավիթում սպանված 26-ամյա Մհերը տան միակ տղան էր, 44-օրյա պատերազմի մասնակից
Այսօր կեսգիշերին կրակոցներ են հնչել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասում, ինչի հետևանքով 26-ամյա տղա է սպանվել։
Oragie.News-ին հայտնի դարձավ, որ սպանվածը Նորագավիթ թաղամասի բնակիչ 26-ամյա Մհեր Խաչատրյանն է։
«Ինքը չափազանց բարի, հարգանքով անձավորություն էր, ունի 2 քույր, ինքը տան փոքրն էր, ամուսնացած չէր։ 2016 թվականին զորակոչվել էր բանակ, 2020 թվականին էլ կամավորագրվել և մեկնել էր պատերազմի դաշտ, 44-օրյա պատերազմի մասնակից էր։
Շատ ծանր էր տանում այդ իրողությունները, ինքը բավականին հայրենասեր տղա էր։ Դեպքից մանրամասներ չգիտենք, առավոտյան դպրոցում ենք ցավալի լուրը լսել»,- մեզ հետ զրույցում հայտնեցին Երևանի թիվ 140 հիմնական դպրոցից, որտեղ սովորել էր Մհերը։