Շնորհակալ եմ, որ կողքիս ես ու միշտ գրկաբաց ընդունում ես ինձ․ Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում կիսվել է լուսանկարներով և կից գրել.
«Այս տեսահոլովակում ինձ հետ միասին աշխատել են հայեր, ովքեր Ամերիկայում կարողացել են մեծ հաջողությունների հասնել և դառնալ լավագույնն իրենց ոլորտում:

Շնորհակալ եմ, որ կողքիս են, որ միշտ գրկաբաց են ընդունում ինձ, նվիրումով են մոտենում մեր ընդհանուր գործերին, փոխում ու հարմարեցնում են իրենց ծրագրերն ու մեկ դարձած աշխատում ինձ հետ միասին:
Ես էլ ձեզնով եմ ուրախանում ու հպարտանում»: