Ով է երիտասարդ ամուսինների և նրանց 7-ամյա տղայի ողբերգական ավտովթարի պատճառ դարձած 41-ամյա տղամարդը
ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հետախուզում է հայտարարվել Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանի նկատմամբ։

Արմեն Տոնոյանը կասկածվում է հուլիսի 26-ին Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի մասնակցության մեջ, ինչի հետևանքով երիտասարդ ամուսիններն ու նրանց անչափահաս որդին մահացել էին, իսկ նա հատել էր Հայաստանի սահմանը՝ փախնելով Վրաստան։
Նշենք, որ «BMW X3»-ի վարորդ՝ 41-ամյա Արմեն Տոնոյանը մասնագիտությամբ վարսավիր է:
