Նոր Արեշում փլատակներից դուրս բերված զոհերն ամուսիններ էին՝ Հայկ Սողոմոնյանը և Գայանե Եղոյանը։
Հիշեցնենք՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը, ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչական շրջանում տեղի ունեցած պայթյունին, հայտնել էր, որ այն եղել է Նոր Արեշ 27 փողոց, տուն 3 հասցեում:
Ըստ նրա՝ հարակից տները նույնպես վնասվել են, այդ տունը հիմնովին փլուզվել է։
Պայթյունի հետևանքով 2 տուժած տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: