«Որպեսզի պատկերացնեք, թե հիմա Հայաստանն ինչ վիճակում է, ասեմ». Արա Պողոսյան

«Որպեսզի պատկերացնեք, թե հիմա Հայաստանն ինչ վիճակում է, ասեմ». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Որպեսզի պատկերացնեք, թե հիմա Հայաստանն ինչ վիճակում է, ապա ասեմ.

-Ինքնակամ իշխանության ձգտել ու ստանձնել Հայաստանում հիմա կարող են կամ պետությունը որպես հարստանալու միջոց դիտարկող փառամոլները, կամ ավանտյուրիստնեը, կամ մահապարտները։

Հիմա տառապանք է իշխանությունը նրա համար, ով եկել է երկրի փրկության համար։

-Ինչո՞ւ։

-Հիմա Հայաստանում իշխանություն լինել նշանակում է կամ սպասարկել թշնամիների շահը, կամ դեմ գնալ գրեթե բոլորին։ Սա տեսակի, սկզբունքների, արմատների, գիտակցության, դաստիարակության, … հարց է։

Երկրորդ դեպքում հնարավոր է փրկել երկրի ապագան, բայց այստեղ մի նուրբ պահ կա` այդ իշխանությանը ֆիզիկապես են ոչնչացնելու, չի ներվելու «ուժեղ տղերքին» դեմ գնալը։ Այդ իշխանության դեմ կռվելու են դրսում ու ներսում, հարվածներն ամեն տեղից են լինելու ու էստեղ է, որ այդ իշխանությունը պետք է իսկապես լինի ընտրասերված և դիմադրունակ»։