Շատ փորձագետներ անդադար փաստում են ոտքերի մերսման ու ինքնամերսման կարևորությունը ընդհանուր առողջության համար։ Մերսումը շատ օգտակար է արյան շրջանառության, քրտնագեղձերի ու աղագեղձերի առողջության, մաշկի տակի ճարպի և նյութափոխանակության համար։
Դրա շնորհիվ արագանում է օգտակար նյութերի հոսքը մեր հյուսվածքներում, ինչի շնորհիվ էլ մաշկն ավելի երիտասարդ ու գեղեցիկ տեսք է ունենում։ Մկանների վրա մերսումային ազդեցությունը խթանում է կաթնաթթուների յուրացմանը և նվազեցնում է ցանկացած տեսակի բորբոքային պրոցեսների սկզբնավորման հավանականությունը։
Բացի այդ՝ մերսումը խթանում ու հեշտացնում է մարսման գործընթացը, այդ իսկ պատճառով էլ դա միջոցով բուժում են շատ աղեստամոքսային հիվանդություններ։
Ստորև ներկայացված նկարում կարող եք տեսնել, որ ոտքի յուրաքանչյուր մասը կապված է որևէ օրգանի հետ, և կոնկրետ հատվածներ մերսելով՝ դուք կարող եք ազդել կոնկրետ օրգանի աշխատանքի և առողջության վրա։
Գիտականորեն ապացուցված է, որ ոտքերի հստակ հատվածները մերսելով դուք կարող եք բուժել որոշ հիվանդություններ ու նվազեցնել ցավը։ Փորձագետները խորհուրդ են տալիս մերսել ոտքերը քնելուց առաջ՝ դրա վրա ծախսելով 5-10 րոպե։
Մերսելով ոտնատակերը՝ դուք կարող եք շատ դրական ազդեցություն ունենալ ամբողջ օրգանիզմի առողջության վրա։