Պայթյուն՝ Երևանում․ փլատակների տակ մարդիկ կան․ ինչ է կատարվում այս պահին Էրեբունիում

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Նախնական տվյալներով` 1 կամ 2 տուն է փլուզվել, ըստ ականատեսների` 2 քաղաքացի կա փլատակներում»,–ասաց նա։

Նշենք, որ պայթյունի մասին հրապարակումներ կան նաև սոցցանցերում։ Ըստ օգտատերերի` լավաշի փուռ է պայթել։